Դեռ փոքր տարիքում ես մտածում էի,որ աղբը դեն նետելու համար է, բայց ժամանակները փոխվեցին անցան տարիներ և ես դարձա հասուն և բանիմաց մարդ: Եվ ես հիմա հասկանում եմ, որ աղբը,որը փչացնում է մարդուն կոչվում է գումար: Հենց գումարն է ապահովում մարդու բարեկեցիկ ապագան: Աշխարհը թելադրում է իր կանոնները և ամեն մարդ պետք է շարժվի այդ կանոններով:Բարեբախտաբար ես մասնագիտորեն կողմնորոշված եմ և պատկեացնում եմ ինձ մոտ ապագայում: Տարիների ընդացքում ես շատ էի մտացում իմ մասնագիտության մասին, ես ցանկանում եի դառնալ լեռնագնաց, բժիշկ, զինվորական, բայց այդ ամենի մեջ ես չեի նկատում մի կարևոր բնավորության գիծ, ես սիրում էի խոհանոցը, ես սիրում էի այն ամեն կողմից և` պատրաստելու և` կառավարելու: Այս տարի ես եղա Փարիզում, ռեստորանների մայրաքաղաքում, ես հավաքեցի շատ տեղեկություն ռեստորանային բիզնեսի և ընդանրապես խոհանոցի մասին:

Ես չեմ երազում ունենալ տիպիկ հայկական ռեստորան, հայկական ռաբիզ երաժշտությամբ և խորովածաքյաբաբային մթնոլորտով,ես ցանկանում եմ լինել հայաստանում առաջին մարդը ում ռեստորանը ստացել է միշլենյան աստղեր:Ամեն մարդ պետք է գտնի իր տեղը այս կյանքում, և ես կգտնեմ: